Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման խորհրդանիշը. Անիի կամրջի բացառիկ կադրերը

Sputnik Արմենիայի նկարահանող խմբին հաջողվել է այցելել Ախուրյան գետի կիրճ և մոտիկից տեսնել, թե ինչ է մնացել քանդված կամրջից։
Sputnik
Անիի կամուրջը, որը X-XI դարում կառուցվել է Ախուրյան գետի վրա, այսօր բաժանում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Սահմանից այն կողմ հայոց թագավորության միջնադարյան մայրաքաղաք Անին է (Բագրատունյաց թագավորություն): Այսօր կամրջից միայն երկու հենարաններն են մնացել։
Փետրվարի 15-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան միասին կվերանորոգեն սահմանային կամուրջը։
Կամուրջը գտնվում է կիրճում, և նույնիսկ ոտքով մոտենալը շատ դժվար է։ Այն վերանորոգելու համար նախ պետք է ճանապարհ հարթվի շրջակա ժայռերի միջով։
Փետրվարի 16-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը վաղուց է պատրաստել կամրջի էսքիզը։ Սակայն ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ Անիի կամրջի էսքիզային տարբերակը դեռ մշակվում է։ Վերականգնման ժամկետների և արժեքի մասին հարցին ԱԳՆ–ում պատասխանեցին, որ այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու հետո։
Նկարահանումները համաձայնեցվել են ՀՀ ԱԱԾ–ի և Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության հետ։
1 / 19

Միջնադարյան Անիի կամուրջը

2 / 19

Կամրջի հենասյուները Ախուրյան գետի և սահմանի երկու կողմերում

3 / 19

Հին կամրջի քանդված պատը

4 / 19

Հայաստանի տարածքից դեպի թուրքական կողմ բացվող տեսարան

5 / 19

Հենասյան պատկերը ներքևից

6 / 19

Կամուրջը շրջապատված է առատ բուսականությամբ

7 / 19

Հենասյան ներքևի մասը թուրքական տարածքում

8 / 19

Հենասյան ներքևի մասը թուրքական տարածքում

9 / 19

Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցին (հայտնի է որպես Անիի Մայր Տաճար)

10 / 19

Կամուրջն Անիի ավերակների ֆոնին

11 / 19

Մանուչերի մզկիթը

12 / 19

Կամրջին հասնելը դժվար է շրջապատող ժայռերի պատճառով

13 / 19

Կամուրջը գտնվում է կիրճի ներքևում

14 / 19

Որորները կամրջի ավերակների վրա

15 / 19

Հայկական կողմից անգամ արահետ չկա, որը կտանի դեպի կամուրջ

16 / 19

Ախուրյան գետի ջրերում ձկներ են լողում

17 / 19

Թուրքական կողմում մի քանի տարի առաջ պարիսպ են կառուցել

18 / 19

Քանդված կամուրջն ու Անիի տաճարը

19 / 19

Ախուրյան գետի կիրճն ու Կուսանաց վանքը