Հայաստանի հավաքականի նորեկը անձնագիր ստանալու համար Երևան կժամանի մարտի 19-ին. ԶԼՄ

Նաիր Տիկնիզյան
Մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2024թ.առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Թուրքիայի թիմի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մարտի 19-ին կժամանի Երևան` հայկական անձնագիր ստանալու: Տեղեկությունը հայտնում է Metaratings.ru–ն` հղում անելով իր աղբյուրին:
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ Նաիր Տիկնիզյանը որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:
«Լոկոմոտիվ» տեղափոխվելուց առաջ 23-ամյա ֆուտբոլիստը խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2024թ.առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Թուրքիայի հետ: Մարտի 28-ին Ալեքսանդր Պետրակովի սաները ընկերական հանդիպում կանցկացնեն Կիպրոսի թիմի հետ:
Ովքե՞ր կմասնակցեն Հայաստան– Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը. մարզիչը ցանկ է հրապարակել