Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին. հայ շախմատիստների արդյունքները

Մամիկոն Ղարիբյան
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից չորս ունեն 5.5 միավոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Սերբիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8–րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից 4-ը՝ Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը հաղթանակ են տոնել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ոչ-ոքի են խաղացել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Արմեն Բարսեղյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը:
Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի Անտոն Կորոբովն է, որը 8 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 5.5 միավոր:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 499 շախմատիստներ։ Եվրոպայի անհատական առաջնությունը կավարտվի մարտի 14-ին։
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել