ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ ՀՀքննչական կոմիտեի նախագահԱրգիշտի Քյարամյանն ՀՀ–ում Իրանիարտակարգ և լիազորդեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ քննարկել է թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում երկկողմ գործակցության ավելի ճկուն կառուցակարգերի կիրառման հնարավորությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտե լրատվական ծառայությունից։
«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են անդրազգային բնույթի հանցագործություններին, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերին»,-նշված է հաղորդագրությունում։
Քյարամյանն ու Իրանի դեսպանը քննարկել են նաև երկու երկրների քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության բարձրացման հնարավորությունները։
Զրուցակիցները երկկողմ տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի անխոչընդոտ զարգացման տեսանկյունից կարևորել են քրեական վարույթների շրջանակում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։
Նշվում է, որ ՀՀ ՔԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել առավել ընդլայնել համագործակցությունը՝ օգտագործելով նաև Կապանում նոր բացված Իրանի գլխավոր հյուպատոսության հետ օպերատիվ հաղորդակցության ներուժը և այդ կապակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։