Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունները ԵՄ–ում գրեթե սպառված են. Բորել

Դիվանագետը համարում է, որ ԵՄ-ն այժմ պետք է կենտրոնանա Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության ավելացման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու` Եվրամիության հնարավորությունները գրեթե սպառվել են։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Պատժամիջոցների հարցում անելիքներ շատ չեն մնացել»,- Euractiv-ին տված հարցազրույցում ասել է Բորելը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «տարօրինակ կլիներ», եթե Ուկրաինայում իրավիճակի սրումից մեկ տարի անց «բազմաթիվ տարբերակներ մնային»։
«Մենք մոտենում ենք սանդուղքի վերջին աստիճաններին»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Նա համարում է, որ ԵՄ-ն այժմ պետք է կենտրոնանա Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության ավելացման վրա։
Եվրամիությունն անցյալ տարվա փետրվարից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասը փաթեթ է կիրառել։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ երկիրը հաղթահարելու է Արևմուտքի գործադրած պատժամիջոցների ճնշումը և շարունակում է դա անել մինչ օրս։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
ԱՄՆ-ն լուրեր է ստանում Ուկրաինային հատկացված ռազմական օգնության ոչ պատշաճ կիրառման մասին