Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն անող զորամասի ջոկերի հրամանատարների հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն անող զորամասի ջոկերի հրամանատարների հետ
Նախարարը առանձնազրույց է ունեցել սպաների հետ, լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերն ու առաջարկները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի և հենակետերի ավագների հետ, առանձնազրույցներ ունեցել սպաների հետ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն անող զորամասի ջոկերի հրամանատարների հետ
«Նախարար Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստությանը, ներկայացրել է ՊՆ բարեփոխումների հիմնական դրույթները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նա նաև լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերն ու առաջարկները, իսկ խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատարին և զորամասի սպայակազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ։
Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն անող զորամասի ջոկերի հրամանատարների հետ
Նշենք, որ Սուրեն Պապիկյանը այսօր այցելել էր նաև հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, ինչպես նաև անակնկալ այցելել էր ՊՆ N զորամաս։