Նիկոլ Փաշինյանն Արմեն Փամբուխչյանին իր մոտ կտանի. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Փամբուխչյանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս 2 ամիս կշարունակի գոյություն ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին ժամանակավոր պաշտոն կտա կառավարությունում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականը նշում է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս 2 ամիս կշարունակի գոյություն ունենալ, մինչև ներքին գործերի նորաստեղծ նախարարության վերջնական կազմավորումը չավարտվի: Ինչպես Փաշինյանն էր ասում, գործընթացն արվում է անցումն անցնցում ապահովելու համար։
«Եվ ահա Փամբուխչյանը դեռևս չգիտի, թե պաշտոնանկությունից հետո Փաշինյանն իրեն ինչ պաշտոն կառաջարկի։Մեզ հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ի ներսում արդեն խոսակցություներ կան, որ վարչապետը Փամբուխչյանին կտանի կառավարություն՝ որպես իր խորհրդական, մինչև նրա համար նոր՝ առավել հարմար պաշտոն կգտնեն»,– գրում է թերթը:
Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը 2022 թվականին ավարտի է հասցվել, և այժմ ընթացքի մեջ են գերատեսչության գործունեության ապահովման աշխատանքները, որոնք կտևեն 6 ամիս: