ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս, հանդիպել զորամասը համալրած նորակոչիկների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է նորակոչիկների ծառայությամբ, հետևել ուսումնական ծրագրով սահմանված մարտավարամասնագիտական և ֆիզիկական պատրաստության դասընթացներին»,–նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև զորամասի զորավարժարանում, տեղում ծանոթացել կրակադաշտի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կրակային պատրաստության գործնական պարապմունքներին ներգրավված զինանձնակազմի հետ։