Համբուրգում կրակ բացած տղամարդը «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ է եղել. ԶԼՄ

Ոստիկաններ
Կենտրոնի վրա հարձակվողը նախկինում չի հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Եհովայի վկաներ» կազմակերպության կենտրոնի մոտ (արգելված է Ռուսաստանում. խմբ.) կրակ բացած տղամարդը նախկինում այդ նույն կազմակերպության անդամ է եղել։ Տեղեկությունը հայտնում է «Spiegel»-ը։
Նշվում է, որ հարձակվողը եղել է 30-40 տարեկան և մինչ այս չի հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում։
Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ հարձակման համար ատրճանակ է կիրառվել, բայց պարզ չէ` կասկածյալին է պատկանել, թե ոչ։
Հիշեցնենք` հարձակումը տեղի է ունեցել մարտի 9–ի երեկոյան։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ հարձակվողը, առնվազն 24 տուժած կա։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Համբուրգում տեղի ունեցածը դաժան բռնություն է որակել և ցավակցություն հայտնել սպանվածների և վիրավորների ընտանիքներին։