Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից. ԱԳՆ–ն հաստատում է

Դեռևս տարեսկզբին հայտնի դարձավ, որ Երևանը հրաժարվել է ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանը որոշել է հրաժարվել է ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Այո՛, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,– ասաց նա:
Հունանյանը չհայտնեց որոշման մանրամասներն ու պատճառները։
Հիշեցնենք` հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները: