Էրդողանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ կբացառի երաժշտությունը

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Թուրքիայի ղեկավարը մարտի 10-ին հրամանագիր է ստորագրել մայիսի 14-ին երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն իրականացնել առանց երաժշտական նվագակցության՝ ի նշան փետրվարի 6-ի երկրաշարժի զոհերի հիշատակի։ Այս մասին նա հայտարարել է մայիսի 14-ին համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին հրամանագրի ստորագրումից հետո։
«Քարոզարշավի համար պատրաստված ամբողջ երաժշտությունն արգելում ենք։ Քարոզարշավ կանցկացնենք առանց երաժշտության, կհանդիպենք դեմ առ դեմ», - հայտարարել Է Էրդողանը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ առաջադրվելու է նախագահական երկրորդ ժամկետի համար։ Պետության ղեկավարի գլխավոր ընդդիմախոսը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։