ԱՄՆ-ն աշխատել է վտանգավոր պաթոգենների վրա Միջին Ասիայի և Հարավային Կովկասի երկրներում

Իգոր Կիրիլովը. Արխիվային լուսանկար
Հետազոտություններին մասնակցել են ամերիկյան խոշոր դեղագործական ընկերություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն Միջին Ասիայի և Հարավային Կովկասի երկրներում աշխատել է վտանգավոր պաթոգենների գործառույթների ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Կիրիլովի խոսքով՝ փաստաթղթերի վերլուծությունը, որոնց մի մասը ստացվել է հատուկ ռազմական գործողության ընթացքում, ցույց է տվել, որ հետազոտություններին մասնակցել են ամերիկյան խոշոր դեղագործական ընկերություններ:
Նա նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս շեշտել է ամերիկյան «երկակի նշանակության ծրագրերի» ռիսկերը, որոնք Վաշինգտոնն իրականացնում է ոչ միայն իր երկրի տարածքում: Իսկ ԱՄՆ-ում պնդում են, որ բոլոր հետազոտություններն իրականացնում են բացառապես ԱՄՆ-ի և գլոբալ կենսանվտանգության շահերից ելնելով: