ԱՄՆ դեսպանը հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ներկայացրել է ԵՄ առաքելության ղեկավարին

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն ու ԵՄ առաքելության ղեկավարը
ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ իրենք աջակցում են Եվրամիության առաքելությանը Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ քննարկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության առաքելությանը Հայաստանում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։