Ադրբեջանը կրկին արգելափակել է դեպի Արցախ գազամատակարարումը

Գազօջախ
«Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Արցախգազ» ՓԲԸ–ն։
«Արցախգազ» ընկերությունը բնակիչներին հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
Նշենք, որ Ադրբեջանը հերթական անգամ արգելափակել էր Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը փետրվարի 15-ին, բայց նույն օրը մասնակիորեն վերականգնել էր։