ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան»,–աս։վում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայում իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը նույնպես խախտել էին հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։