ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մարտի 8-ին հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,– ասված է հաղորդագրությունում:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին: