Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է․ հուշագրեր են ստորագրվելու

Ժաննա Անդրեասյան
Անդրեասյանի հետ Վրաստան են մեկնել փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Երևանի Վ. Պետրոսյանի անվան թ. 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը նախատեսում է հուշագրեր ստորագրել Վրաստանում։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Անդրեասյանը Վրաստան է մեկնել աշխատանքային երկօրյա այցով` քննարկելու երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը:
«Ստորագրվելու է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին» հուշագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև»,– ասված է հաղորդագրությունում։
Համագործակցության վերաբերյալ ևս մեկ հուշագիր էլ ստորագրվելու է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև:
Աշխատանքային այցի ընթացքում կստորագրվի նաև «ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև Հայաստանում և Վրաստանում փոխադարձ մշակույթի օրերի անցկացման մասին» փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին