Ուկրաինան HIMARS ՀԿՌՀ-ից վեց հրթիռ է արձակել Վոլնովախայի ուղղությամբ, կա 1 զոհ և 1 վիրավոր

Գնդակոծության հետևանքով վնասվել է ավտոտրանսպորտային ձեռնարկության ենթակառուցվածքը։
Sputnik
Մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս մեկը տուժել է ուկրաինական զորքերի կողմից Վոլնովախայի գնդակոծության ժամանակ, հայտնել են Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի ԴԺՀ ներկայացուցչությունում:
Ուկրաինական զորքերը մարտի 9-ի վաղ առավոտյան HIMARS ՀԿՌՀ-ից վեց հրթիռ են արձակել ԴԺՀ-ի Վոլնովախա բնակավայրի ուղղությամբ։
«Շևցովոյի փողոցում մահացել է 1958 թվականին ծնված մի տղամարդ, ևս մեկ տղամարդ` 1959 թվականին ծնված, վիրավոր է»-ասված է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ գնդակոծության հետևանքով վնասվել է Շևցովայա փողոցում գտնվող «Ավտո-Էքսպրես» ավտոտրանսպորտային ձեռնարկության ենթակառուցվածքը: