Թուրքիայում դաբաղով հիվանդանալու դեպք է գրանցվել. որոշ ձեռնարկություններում կարանտին է

Թուրքիայում ստուգումները սկսվել են այն ժամանակ, երբ Իրաքում հայտնաբերվել է հիվանդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիայում դաբաղով հիվանդանալու դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Անտառային և գյուղատնտեսության նախարարությանը։
«Դաշտային աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է դաբաղի SAT-2 տեսակով վարակվելու առաջին դեպքը։ Ներկա պահին վարակման գոտում գտնվող 8 ձեռնարկություն կարանտինի մեջ է։ Մարտի 8-ին իրավիճակի մասին տեղեկացվել է կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ դաբաղի այս տեսակը նախկինում Թուրքիայում չի հանդիպել, միևնույն ժամանակ իշխանությունները վստահեցնում են, որ իրենք ունեն անհրաժեշտ պատվաստանյութը։
Հայաստանի համար դաբաղը սպառնալիք չէ
Նախարարությունից նշել են, որ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել հիվանդության տարածումը կանխարգելելու համար։ Բացի դրանից, ուսումնասիրություններ են իրականացվում բոլոր խոշոր անասունների պատվաստման վերաբերյալ։