Ստուգումներ՝ Երևանի 209 բենզալցակայաններում. արդյունքները քննարկվել են կառավարությունում

Խորհրդակցություն կառավարությունում
Քննարկման առանցքում եղել են բենզալցակայանների հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ մանրամասներ է ներկայացրել Երևանի 209 բենզալցակայաններում նախնական ստուգումների և հրդեհատեխնիկական հետազոտությունների վերաբերյալ:
Տեղեկությունը հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Քննարկվել են բենզալցակայանների հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված հետագա քայլերը։
Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները՝ ընդգծվել է միջազգային ընդունված նորմերը, լուծման հնարավոր տարբերակներն ու այլընտրանքային եղանակներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ անելիքները հասկանալու և դրանք լիարժեքորեն իրականացնելու համար:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։