Սյունիքի և Վայոց Ձորի որոշ հատվածներում ձյուն է տեղում, կան նաև փակ ճանապարհներ

Ձնապատ ճանապարհ. Արխիվային լուսանկար
Տեղեկացվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես հայտնում է փրկարար ծառայությունը, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Քաջարան, Ջերմուկ քաղաքներում, Աղվանի-Տաթև, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից էլ տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Մի փոքր կցրտի. եղանակի տեսություն