ՌԴ ՀՕՊ–ը Բրյանսկի մարզում ԱԹՍ է խոցել. մարզպետ

Ալեքսանդր Բոգոմազ
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու են խոցել Բրյանսկի մարզի Նավլյա ավանի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է սահմանամերձ մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը` նշելով, որ ԱԹՍ–ն ինքնաթիռի տիպի է եղել։
«Պատահարի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան», – գրել է նա Telegram-յան ալիքում։
Բոգոմազը նշել է, որ դեպքի վայրում սկսել են աշխատել օպերատիվ ծառայությունները։
Հիշեցնենք` մարտի 2-ին ուկրաինացի դիվերսանտները ՌԴ Բրյանսկի մարզում հարձակում էին ձեռնարկել, որի հետևանքով զոհվել էր երկու մարդ, մեկ երեխա վիրավորվել էր։ ՌԴ ուժայիններին հաջողվել էր իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյանսկում տեղի ունեցած իրադարձություններն ահաբեկչություն էր որակել։
Բրյանսկի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունն անպատիժ չի մնա. ՌԴ ԱԳՆ