Քիմ Քարդաշյանն իր այգում հայկական ծիրան ու նուռ է աճեցնում

Քիմ Քարդաշյան
Ռեալիթի շոուների հայազգի աստղը հրապարակել է ծառերի լուսանկարներն ու զվարճալի մեկնաբանություններ գրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր այգում հայկական ծիրան ու նուռ է աճեցնում։ Նա «Ինստագրամ» սոցիալական ցանցում ցուցադրել է իր այգին ու հայկական ծառատեսակները։
Հեռուստաաստղը «Stories» բաժնում մի լուսանկար է հրապարակել, որում երևում է ծառի մոտ դրված ցուցանակը` «հրաշալի նուռ» գրառմամբ, իսկ լուսանկարի նկարագրությունում գրել է, որ իր հայկական կեսը նուռ է աճեցնում։
Ցուցանակի վրա գրված է. «Հրաշալի նուռ»
Մյուս լուսանկարում էլ ծիրանի ծառ է և այսպիսի գրառում. «Հայուհին ծիրան է աճեցնում»։
Ծիրանենի
Ծիրանենու մոտ դրված ցուցանակը
Հիշեցնենք, որ հեռուստաաստղը հաճախ է իր սոցցանցերում հրապարակումներ անում Հայաստանի մասին։ Հարցազրույցներից մեկում էլ խոստովանել է, որ նաև հայկական ուտեստներ է պատրաստում։
Քիմ Քարդաշյանը Սուպեր Սաքոյից թթու լավաշ է նվեր ստացել
Ավելի վաղ նա նաև «Ինստագրամում» հայկական զարդեր էր ցուցադրել, որոնց վրա փորագրված էին իր երեխաների անունների սկզբնատառերը։ Քիմն չորս զավակ ունի՝ Նորթը, Չիկագոն, Փսալմը և Սեյնթը։
Քիմ Քարդաշյանը մոտ 150 միլիոն դոլար արժողությամբ օդանավ է գնել