ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել սրացումից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը . Արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է խոսքի ազատության և ԶԼՄ-ների անարգել աշխատանքի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ազատության կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Վրաստանի հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել լարվածության սրումից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Գլխավոր քարտուղարը հետևում է Վրաստանում տիրող իրավիճակին։ Նա կողմերին կոչ է անում խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության սրման։ Գլխավոր քարտուղարն ընդգծում է խոսքի ազատության, ԶԼՄ-ների անարգել աշխատանքի, քաղաքացիական հասարակության ազատության կարևորությունը և հիշեցնում է մարդկանց խաղաղ բողոքելու իրավունքի մասին»,-ասել է Հաքը։
Բողոքի ակցիաները Թբիլիսիում սկսվել են մարտի 7-ի առավոտից։ Դրանց մասնակիցները դեմ են արտահայտվում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունմանը, որն այդ օրը ընդունվել էր առաջին ընթերցմամբ։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարան է ներկայացվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որի համաձայն առաջարկվում է երկրում ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և օտարերկրյա պետությունից ֆինանսավորում ստացող սուբյեկտների ռեեստր: Օրինագիծը նախաձեռնողները վստահեցնում են, որ դա ամերիկյան օրենքի մեղմացված տարբերակն է։ Ընդդիմությունը, ինչպես նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն ավելի վաղ հայտարարել էին, որ օրինագիծը ոչ մի ընդհանուր բան չունի ամերիկյան օրենքի հետ և Ռուսաստանում գործող օրենքի կրկնօրինակն է:
Անհանգիստ գիշեր Թբիլիսիում. ինչպիսի իրավիճակ է հիմա Վրաստանի մայրաքաղաքում