Իսրայելցի զինվորականները կրակ են բացել Ջենինում, 3 պաղեստինցի է զոհվել

Իսրայելի ուժայինները. Արխիվային լուսանկար
Իսրայելցի զինվորականները կրակ են բացել քաղաքացիական մեքենայի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Երեք պաղեստինցի Է զոհվել այսօր Արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելցի զինծառայողների բացած հրաձգության հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
«Երեք պաղեստինցի Է զոհվել այսօր առավոտյան Արևմտյան ափի Ջենին քաղաքի Ջաբա թաղամասում, իսրայելցի զինվորների կրակից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իսրայելցի զինծառայողները գնդակոծել են քաղաքացիական մեքենան, որում գտնվում էին պաղեստինցիները։
Պաղեստինի տվյալներով` 2023 թվականին իսրայելական զորքերի և վերաբնակվածների կրակից զոհվել է 77 պաղեստինցի, այդ թվում 13 երեխա և մեկ կին։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին 25 պաղեստինցի էր տուժել Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելցի ուժայինների հետ բախումների հետևանքով: