ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հաջորդ կես տարին կրիտիկական կլինի Ուկրաինայում ընթացող հակամարտության համար։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը։
«Հետախուզական տվյալների համատեքստում հաջորդ չորս, հինգ, վեց ամիսը կրիտիկական կլինեն ուկրաինական մարտի դաշտում», – Կոնգրեսի կոմիտեում լսումների ժամանակ ասել է Բերնսը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ԱՄՆ վարչակազմի առանձին ներկայացուցիչներ լոբբինգ են իրականացնում` կապված ուկրաինացի զինվորականներին F-16 կործանիչներ փոխանցելու հետ։ Ընդ որում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ դրանք Կիևին չեն մատակարարվի։
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ չի բացառում Ուկրաինային ինքնաթիռների մատակարարման հնարավորությունը։ ԶԼՄ–ները գրում էին նաև, որ Փարիզն ուսումնասիրում է ուկրաինացի օդաչուներին նախապատրաստելու` Կիևի հարցումը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։