Հայաստանի որոշ բնակավայրերում ձյուն է տեղում

Ձյուն. Արխիվային լուսանկար
Ժամը 17։00-ի դրությամբ` միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ժամը 17:00-ի դրությամբ` Հայաստանի մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Մասնավորաբար, ձյուն է տեղում Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում։
Վարդենիսի տարածաշրջանում էլ ձնախառն անձրև է։
«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։