Հայ շախմատիստները հաջող են ելույթ ունեցել Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ խաղափուլում

Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 499 շախմատիստ 40 երկրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Սերբիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներ՝ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը 6 հնարավորից վաստակել են 4,5 միավոր։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հերթական՝ վեցերորդ խաղափուլում հաղթանակներ են տարել Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Ալեքս Սահակյանը։
Ոչ-ոքի են խաղացել Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Սարգիս Մանուկյանը:
Հայ շախմատիստները հաղթել են Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ խաղափուլում
Մրցաշարի վարկանիշային ֆավորիտներն են Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 40 երկրից 499 շախմատիստ։ Եվրոպայի անհատական առաջնությունը կավարտվի մարտի 14-ին։