Բրազիլիայի հայ համայնքը լուրջ ներդրում ունի երկրի առաջընթացի հարցում. կաթողիկոսը` դեսպանին

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին և այլ հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Բրազիլիայի հայ համայնքն իր կարևոր ներդրումն է բերում երկրի առաջընթացին՝ արժանանալով Բրազիլիայի իշխանությունների և ժողովրդի բարյացակամ ու հոգատար վերաբերմունքին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս մասին ասել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ հանդիպմանը։ Տեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Կաթողիկոսը դեսպանին ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
«Նորին Սրբությունը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով նրան արդյունավետ առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը կարևորել է հայ-բրազիլական կապերի ամրապնդումը և գործակցության հետագա խթանումը: Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանն էլ ներկայացրել է առաջիկա իր ծրագրերը՝ հատկապես կարևորելով հայ-բրազիլական մշակութային և տնտեսական կապերի զորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը»,– ասված է հաղորագրությունում։
Դեսպանը հավաստիացրել է, որ ջանքեր կներդնի հանուն 2 պետության բարեկամական ջերմ հարաբերությունների առավել ամրապնդման:
Անկարգություններ Բրազիլիայում. դաշնային շրջանի ղեկավարին հեռացրել են պաշտոնից
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։