ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Վրաստանի մայրաքաղաքում անցած գիշերը բուռն էր։ Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը լարված է եղել, շարունակվել են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ամբողջ գիշեր չեն լքել քաղաքի կենտրոնը` չնայած նրանց ցրելու ուժայինների փորձերին։ Ցուցարարները շուռ են տվել և հրկիզել են ոստիկանական մեքենան։
Վրաստանի հատուկ ջոկատայիններն իրենց հերթին քանդել են Թբիլիսիի կենտրոնում տեղադրված բարիկադները։
Ցուցարարներին ցրել են ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով։
Ոստիկանությունը քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ է սկսել։
Ոստիկանությունը քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ է սկսել։
Առավոտյան, ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, Ռուսթավելի պողոտան, որը բողոքի ակցիաների էպիկենտրոնն էր դարձել, ապաշրջափակվել է։ Երթևեկությունը վերականգնվել է։
Նշվում է, որ ցուցարարները լքել են երկրի խորհրդարանին հարող տարածքը։
Նշվում է, որ ցուցարարները լքել են երկրի խորհրդարանին հարող տարածքը։