Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլո
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ հայտարարել էր, որ չորս երկրների արտգործնախարարների հանդիպում է նախատեսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը նախապատրաստման փուլում է, ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ տեխնիկական հանդիպում անցկացնել Մոսկվայում: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մեր փոխարտգործնախարարը կմեկնի Մոսկվա։ Իրանական կողմը նույնպես կմասնակցի այդ հանդիպմանը։ Արդեն հաջորդ փուլում բոլորիս համար հարմար ժամանակ տեղի կունենա արտգործնախարարների հանդիպումը։ Հաջորդ շաբաթ երեք պատվիրակությունների քառակողմ հանդիպումը կկայանա Մոսկվայում, նման հրավեր մենք ստացել ենք, մենք կմասնակցենք», - ասել է Չավուշօղլուն Անկարայում իրանցի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ։
Մարտի 6-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպում է նախապատրաստվում։