Ստոլտենբերգը չգիտի` ով է կանգնած «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությունների հետևում

Յենս Ստոլտենբերգ
Դիվերսիայի հետաքննությունը դեռ չի ավարտվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը Ստոկհոլմում է գտնվում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական նիստին մասնակցելու նպատակով, հայտարարել է, որ դեռ հայտնի չէ, թե ով է կանգնած «Հյուսիսային հոսքերում» գրանցված դիվերսիաների հետևում:
«Մենք գիտենք, որ «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի դեմ հարձակում, դիվերսիա է իրագործվել։ Բայց մենք չենք կարողացել պարզել, թե ով է կանգնած դրա հետևում: Հետաքննությունը շարունակվում է ազգային մակարդակով։ Մեղավորներին որոշելուց առաջ կարծում եմ` ճիշտ կլինի սպասել դրա ավարտին»,- նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ «New York Times»-ը հայտնել էր, որ գազատարների վրա հարձակման հետևում կարող է ուկրաինամետ խմբավորում կանգնած լինել: Իսկ «Die Zeit»-ի տվյալներով՝ պայթեցմանը մասնակցած նավը Լեհաստանում վարձակալել է ուկրաինացիներին պատկանող ընկերությունը։
Հիշեցնենք` «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում պայթյուններ էին տեղի ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին։
«Կարդացել եմ «Հյուսիսային հոսքերի» պայթյուններում ուկրաինական հետքի մասին». Պիստորիուս