Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է, բայց ոչ բոլոր տրանսպորտային միջոցներ համար

Արխիվային լուսանկար
Մարտի 6-ի տվյալներով` ռուսական կողմում հերթի սպասող բեռնատարների քանակը հասել էր մոտ 4000–ի, որոնցից 1000–ը հայկական են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է, բայց միայն թեթև մարդատար ավտոմեքենաների և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Նա հավելեց, որ բեռնատարների համար ճանապարհը մնում է փակ:
Նշենք, որ եղանակային պայմանների պատճառով` մարտի 5-ին Վերին Լարսի անցակետը կրկին փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մարտի 6-ի տվյալներով` ռուսական կողմում հերթի սպասող բեռնատարների քանակը հասել է մոտ 4000–ի, որոնցից 1000–ը հայկական են, իսկ վրաց-ռուսական սահմանին` 150-200։