Ռուսական ուժերն ամբողջությամբ վերահսկում են Արտյոմովսկի արևելյան հատվածը

Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ Արտյոմովսկի արևելյան հատվածն անցել է ռուսական ԶՈւ–իհսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. «Վագների խմբի» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտյոմովսկի արևելյան հատվածն ամբողջությամբ անցել է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

««Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ստորաբաժանումները զբաղեցրել են Ատրյոմովսկի արևելյան հատվածը։ Այն ամենը, ինչ Բախմուտկա գետից արևելք է գտնվում, ամբողջությամբ գտնվում է «Վագների» վերահսկողության տակ»,– հայտարարել է նա։

Նախօրեին ԴԺՀ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Գագինը հայտնել էր, որ ռուսական ուժերը վերահսկում են Արտյոմովսկի գրեթե կեսը։ Տարածաշրջանի ներկայացուցչի խոսքով` ուկրաինական զորքերի ոչ մեծ խմբերը քաոսային նահանջում են երկրի ճանապարհներով։ Միևնույն ժամանակ, քաղաք տանող ասֆալտապատ ճանապարհները քանդված են և վերահսկվում են ռուսական հրետանու կողմից, իսկ ձնհալը թույլ չի տալիս հակառակորդին տեղափոխել ամրացումները գյուղական ճանապարհներով։
Զելենսկու գրասենյակի ղեկավարը խոստովանել է, որ մեծ գին են վճարում Արտյոմովսկի համար
Արտյոմովսկը տեղակայված է Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի մի մասում, Գորլովկա խոշոր քաղաքից հյուսիս։ Սա կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորախմբին մատակարարելու համար։