Ռուսական ռազմակայանի անձնակազմը վարժանքներ է անցկացնում Ալագյազում

Մոտոհրաձգային վաշտերը տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ սովորում են փոխգործակցել բարձրլեռնային զորավարժարաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի անձնակազմը դաշտային վարժանքներ է իրականացնում Ալագյազ և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարաններում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Շարունակվում են մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հետախուզական և այլ ստորաբաժանումների վարժանքները, մարտավարական հատուկ պատրաստության պարապմունքները, որոնց ընթացքում զինծառայողները կատարելագործում են մասնագիտական հմտությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիմնական շեշտը դրվում է ուսումնական և մարտական առաքելություններ կատարելիս ստորաբաժանումների փոխգործակցության զարգացման վրա: Մոտոհրաձգային վաշտերը տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ սովորում են փոխգործակցել բարձրլեռնային զորավարժարաններում, մարտական հրաձգության վարժանքներ կատարում։
ՀՌՕ հրետանավորները վարժանքներ կանցկացնեն Հայաստանի բարձրլեռնային զորավարժարաններում
Հայաստանի ռուսական ռազմակայանի ուսումնական պարապմունքների առանձնահատկություններն են կլիմայական պայմանները և բարձրլեռնային տեղանքի ռելիեֆը, որը բնութագրվում է մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: