Երևանի «Մերգելյան» զբոսայգին և հարակից տարածքը բարեկարգվում են

Երևանի «Մերգելյան» զբոսայգին և հարակից տարածքը բարեկարգվում են
Տարածքը մաքրվում է կուտակված շինաղբից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող Մհեր Մկրտչյան հրապարակի և «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Տեղեկությունը հայտնում է Արաբկիր վարչական շրջանի մամուլի ծառայությունը։
Երևանի «Մերգելյան» զբոսայգին և հարակից տարածքը բարեկարգվում են
«Տարածքը մաքրվում է տարիներ առաջ այգում կառուցված շինությունների ապամոտաժման հետևանքով կուտակված շինաղբից և փոշուց»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վարչական շրջանից խոստանում են, որ կարճ ժամանակահատվածում այգին դառնալու է երևանցիների ամենասիրված հանգստի գոտիներից մեկը:
Երևանի «Մերգելյան» զբոսայգին և հարակից տարածքը բարեկարգվում են