Անթույլատրելի են Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Ալ-Ազհարի գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Անթույլատրելի է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը: Այս մասին Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ։
Կողմերն ընդգծել են ազգային և կրոնական հողի վրա անհանդուրժողականության և խտրականության դրսևորումներն անթույլատրելիությունը։ Զրուցակիցները կարևորել են ծայրահեղականութան և ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ջանքերը:
Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հանգուցալուծման հրամայականին:
Արարատ Միրզոյանը Սիրիայում այցելել է երկրաշարժից տուժած Հալեպ
ԱԳ նախարարը զրուցակցին ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացման վտանգ պարունակող վերջին օրերի հայտարարությունները և գործողությունները:
1 / 3

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ։

2 / 3

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ։

3 / 3

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ։

Իր հերթին գերագույն իմամը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ դիրքորոշումը՝ վկայակոչելով 2020թ. հոկտեմբերից ի վեր իր կողմից արված հայտարարությունները:
Տարածաշրջանում ժողովուրդների միջև հանդուրժողականության կոչերի համատեքստում Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբը հիշատակել է նաև Հայոց Ցեղասպանության օրերին գերագույն իմամ, շեյխ Սելիմի կոչ-ուղերձը՝ փրկել հայերին: