Ադրբեջանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջալիլաբադ սեյսմակայանից 20 կմ դեպի հյուսիս–արևմուտք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ադրբեջանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ջալիլաբադ սեյսմակայանից 20 կմ դեպի հյուսիս–արևմուտք։
Օջախը գտնվել է 37 կմ խորության վրա։
Երկրաշարժերից հետո Թուրքիայում 230 հազարից ավելի շենք շարքից դուրս է եկել. Էրդողան