ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Կեսարիա քաղաքի մոտակայքում, 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 11.47-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կեսարիա քաղաքից 14 կմ հարավ-արևմուտք։ Օջախը եղել է 5 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Երկրաշարժի զոհ է դարձել շուրջ 50 հազար մարդ։