Թերություններ ու խախտումներ մի քանի ընկերություններում․ ՔՀՏԱ–ն դադարեցրել է աշխատանքները

Ընկերությունները շահագործվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող էին հրդեհների առաջացման ուղղակի սպառնալիք ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲ, «Ապսիդա» և «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊ ընկերությունների աշխատանքները դադարեցնելու որոշումներ են կայացվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հրդեհատեխնիկական հետազոտության իրականացման արդյունքում նշված օբյեկտներում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։
Ինչո՞ւ դեռ չի գործում «Մալաթիա» տոնավաճառը. ՔՀՏԱ ղեկավարի պարզաբանումը
Խոսքը Երևան քաղաքի Մ․ Խորենացու փողոց 33 հասցեում գտնվող «Տաշիր ինվեստ գրուպ», Վարդանանց փողոցի 22 շենքի դիմաց շուկայի տարածքում գտնվող «Ապսիդա» և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արտադրական հանգույց 5 հասցեում գտնվող «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊ ընկերությունների մասին է։
«Տեսչական մարմնի կողմից հարուցվել են վարչական վարույթներ, և առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ այդ ընկերությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է նշված հասցեներում գործունեություն ծավալող տնտեսվարողների գործունեություննամբողջությամբ դադարեցնելու որոշումներ՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Հնարավոր են նոր կասեցումներ. ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է ստուգումները