Սյունիքի Շամբ-Տաթև ճանապարհի մեծ մասն արդեն ասֆալտապատել են

Սյունիքի Շամբ-Տաթև ճանապարհի մեծ մասն արդեն ասֆալտապատել են
Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Սյունիքի մարզի Շամբ-Տաթև վերակառուցվող ճանապարհի երկարությունը մոտ 6.2կմ է։ Ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Տեղեկացվում է, որ նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոն ծածկ։
Սյունիքի Շամբ-Տաթև ճանապարհի մեծ մասն արդեն ասֆալտապատել են
«Շուրջ 5կմ-ն արդեն ունի երկշերտ ասֆալտապատում։ Ճանապարհի մյուս հատվածներում կառուցվում են արհեստական կառուցվածքներ, հենապատեր, կատարվում են նաև այլ աշխատանքներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։ Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։