Մարտական դիրքերից մեկում ԵԿՄ-ական է մահացել

Մարտական դիրքեր. արխիվային լուսանկար
Դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերից մեկում։
Sputnik
ԵՐԵՎԱն, 7 մարտի – Sputnik. Մարտական դիրքերից մեկում ԵԿՄ-ական է մահացել։ Տեղեկությունը Sputik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Արձանագրվել է ԵԿՄ-ականի կենսաբանական մահը: Մահվան պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը»,– ասաց նա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերից մեկում