«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Նաիր Տիկնիզյան
Նա մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
23-ամյա ֆուտբոլիստը մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»:
Որոշումը կայացնելուց հետո Նաիր Տիկնիզյանը հայտարարել է, որ շնորհակալ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար:
«Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին»,-ասել է նա ու հավելել, որ դա եղել է իր անձնական ընտրությունը։