Հրազդանի, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Արխիվային լուսանկար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Քամին վնասներ է հասցրել Հայաստանի մի շարք բնակավայրերում
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: