ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ղազախստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ պատվիրակությունը մարտի 15-22-ը կգործուղվի Ղազախստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակից։
Ըստ համապատասխան հրամանագրի, որը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատվիրակության կազմում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Աշոտ Առուշանյանը, ՀՀ ԱԳՆ աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի երրորդ քարտուղար Թամարա Հովնանյանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սեդաննա Մարգարյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պետք է ապահովի գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվության ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմին: