Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ փուլում հայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել

Գաբրիել Սարգսյան
Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Սամվել Տեր-Սահակյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Ռոբերտ Փիլիպոսյանի և Ալեքս Սահակյանի պարտիաները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլում հաղթանակներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Վահե Դանիելյանը:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Սամվել Տեր-Սահակյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Ռոբերտ Փիլիպոսյանի և Ալեքս Սահակյանի պարտիաները:
Հայաստանի 3 շախմատիստներ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցանկի թոփ-50-ում են
Գաբրիել Սարգսյանը 4 հնարավորից վաստակել է 3.5 միավոր և այժմ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը վաստակել են 3 միավոր:
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։