Երևան է ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն

Լուիս Բոնո. Արխիվային լուսանկար
Լուիս Բոնոն երեկ այցելել էր Բաքու, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։ Մարտի 7-ին Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։
ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է ադրբեջանական դիվերսիային ու ցավակցել զոհվածների ընտանիքներին
Նշվում է, որ Բոնոն ունի երկկողմ և բազմակողմ ձևաչափով աշխատանքի մեծ փորձառություն։ Նա նախկինում եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ՄԱԿ-ի կառույցների գծով ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատարը Վիեննայում և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Վատիկանում։ Նա նաև ղեկավարել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակը Ազգային անվտանգության խորհրդում, եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսության ու բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականը։ Ցամաքային ուժերի պահեստազորի պաշտոնաթող անդամ է, դասավանդել է Վեսթ Փոյթնում ու Ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում։
Նշենք, որ Լուիս Բոնոն երեկ այցելել էր Բաքու, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բոնոն հայտարարել էր, որ տարածաշրջան իր այցի նպատակը կողմերի միջև խաղաղության հասնելն է։