ԵՄ-ն փորձում է հետխորհրդային տարածքում ամրապնդվել` օգտվելով ՌԴ–ի ձեռքբերումներից. Լոգվինով

ԵՄ առաքելությանը Հայաստանում. Արխիվային լուսանկար
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատարը կարծում է, որ ԵՄ–ն ձգտում է չեզոքացնել ՌԴ–ի պատմական դերը տարածաշրջանում՝ որպես անվտանգության երաշխավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանում Եվրամիության առաքելության մեկնարկը հետխորհրդային տարածքում ամրապնդվելու փորձ է` օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը։
«Սա Բրյուսելի փորձն է, միջնորդի դեր խաղալով, ամրապնդվել հետխորհրդային տարածքում»,– ասել է նա։
Նրա խոսքով, այս գործողություններում կան նաև զգալի հակառուսական բաղադրիչներ։
«Նրանք ձգտում են չեզոքացնել մեր երկրի պատմական դերը ՝ որպես անվտանգության երաշխավորի», – ասել է Լոգվինովը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը, հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: