Բախումներ Վրաստանի խորհրդարանի մոտ․ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել

Ցուցարարներ
Իրավիճակը թեժացել է այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցներին հայտնի է դարձել, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Վրաստանի ՆԳՆ հատուկ ուժերը փակել են Վրաստանի խորհրդարանի հետևի մուտքը։ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ցուցարարները չեն ցրվում խորհրդարանի շենքի մոտից։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիայի թղթակիցը:
Ոստիկանությունն արդեն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ և պատրաստվում է ջրցան մեքենաներ գործի դնել։ Շենքին են մոտենում նաև հատուկջոկատայինները։
ՆԳՆ հատուկ ուժերը փողոցներում են հայտնվել, երբ մասնակիցների մի մասը փորձել է դրոշներով մոտենալ խորհրդարանի ծառայողական մուտքին: Ակցիայի մասնակիցների հիմնական մասը շարունակում է մնալ խորհրդարանի շենքի մոտ։
Այս պահին խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ, պարբերաբար բախումներ են տեղի ունենում։
Իրավիճակը թեժացել է այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցներին հայտնի է դարձել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունումը։ Ակցիայի կազմակերպիչները, որոնց թվում են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, որոշել են շրջափակել խորհրդարանի շենքը։
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է եղել