Արցախցի գրոսմայստերը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին

Մանուել Պետրոսյան
Մանուել Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով է մրցել Վուգար Ռասուլովի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Սերբիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը արցախցի գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Ռասուլովին։
5-րդ տուրում Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ռասուլովի հետ և առավելության հասել 55-րդ քայլին։ Արցախցի շախմատիստը 4 միավորով կիսում է 5-38-րդ տեղերը։
4 միավոր ունի նաև Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը, որը ոչ–ոքի է խաղացել հույն Դիմիտրիոս Մաստրովասիլիսի հետ։ Պարտիաները ոչ–ոքի են ավարտել նաև Շանթ Սարգսյանը (3,5), Սամվել Տեր-Սահակյանը (3,5)։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը սպիտակներով պարտության է մատնել ռումինացի Ադրիան-Սիմիոն Սեչերեսին և նույնպես ունի 3,5 միավոր։
Առաջատարը ուկրաինացի Անտոն Կորոբովն է, որը պարտության է մատնել ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին (4 միավոր)։
Հայաստանի 3 շախմատիստներ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցանկի թոփ-50-ում են